Դատապարտյալների երեխաները մասնակցել են նկարչության բաց դասի

15:57 • 15.04.15

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի և «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ դատապարտյալների երեխաները ապրիլի 13-ին մասնակցել են նկարչության բաց դասի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Միջոցառման նպատակն էր ազատազրկված անձանց երեխաներին ներգրավել մշակութային միջոցառումներում և դասընթացներում, նպաստել նրանց սոցիալականցմանը և հասարակական կյանքին ակտիվ ներգրավմանը:


«Մուղդուսյան» արվեստի կենտրոնում երեխաները նկարիչ ուսուցիչների օգնությամբ ծանոթացել են նկարելու հմտություններին և կտավների վրա ստեղծագործելու հնարավորություն են ունեցել:


Միջոցառումը երկու կենտրոնների համագործակցության առաջին քայլն է, որին կհաջորդի ազատազրկված անձանց երեխաների զարգացմանը նպաստող շարունակական դասընթացների և միջոցառումների կազմակերպումը: