ԱՄՆ պետդեպը երախտագիտություն է հայտնել ՌԴ-ին՝ Եմենից ամերիկացիներին տարհանելու համար
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը ճեպազրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնել Մոսկվային՝ ԱՄՆ քաղաքացիներին Եմենից տարհանելու հարցում աջակցության համար, տեղեկացնում է Взгляд-ը:
«Մենք գիտենք, որ ամերիկացիներ են եղել նավում: Եվ ուրախ եմ, որ կարող եմ դրա համար շնորհակալություն հայտնել ռուսներին»,- ասել է Հարֆը՝ չկարողանալով հաստատել ՌԴ ԱԳՆ-ի տարածած տեղեկությունն այն մասին, որ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Ես դա կստուգեմ», -ասել է Հարֆը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկություն կա Քերիի և Լավրովի հեռախոսազրույցի մասին:
ՌԴ իշխանություններն արդեն տարհանման մի քանի փուլ են իրականացրել: Նրանք Եմենից դուրս են բերել ՌԴ քաղաքացիներին, ինչպես նաև՝ ԱՊՀ-ի և արտերկրի քաղաքացիների: Երկիրը լքել ցանկացողններին տարհանել են ինքնաթիռներով և նավերով:










