Ղրղզստանում ԱՄՆ դեսպանատունը 150 տոննայանոց խորհրդավոր բեռ է ստացել
Ղրղզստանում ԱՄՆ դեսպանատունը 150 տոննա կշռող խորհրդավոր բեռ է ստացել։ Այս մասին հայտնում են Ղրղզստանի ԶԼՄ-ները՝ Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի աղբյուրին հղումով։
Ղրղզ լրագրողների տվյալներով՝ բեռը Բիշքեկի «Մանաս» օդանավակայան է տեղափոխել «Անտոնովի ավիաուղիներ» ավիաընկերությունը։
Նշվում է, որ АН-124 օդանավը երկու անգամ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանել է Բիշքեկ, որի բեռների վրա գրված է եղել «դիվանագիտական բեռ» գրությունը և հացեագրվել է ԱՄՆ դեսպանատուն։
Համաձայն արձանագրությունների՝ նման գրությամբ բեռներն օդանավակայաններում ենթակա չեն զննման։










