ԱՄՆ-ում ոստիկանը կասկածյալին միտումնավոր վրաերթի է ենթարկել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Մարանա քաղաքի ոստիկանության սպան փողոցում քայլող և զինված կասկածյալին միտումնավոր վրաերթի է ենթարկել, ինչը նկարահանվել է մեքենայի մեջ գտնվող տեսախցիկով, գրում է cbsnews.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ, սակայն տեսանյութը ոստիկանությունը հրապարակել է վերջերս։ Ամերիկյան ԶԼՄ-ները նման տեսարանը սարսափելի են համարել, իսկ սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցներից մեկը հայտնում մյուսին, որ դանդաղեցնի ընթացքը, սակայն վերջինս արագություն է զարգացնում և հարվածում մայթով քայլով կասկածյալին։
Նշվում է, որ անցորդը կասկածվում է խանութի կողոպուտի, զենքի գողության և այլ հանցանքների համար։










