Delta Air Lines-ը չեղյալ է հայտարարելու Մոսկվա-Նյու Յորք-Մոսկվա թռիչքները
Delta Air Lines ամերիկյան ավիաընկերությունը մոտ ապագայում կկրճատի միջազգային չվերթների թիվը, գրում է lenta.ru-ն։
Մասնավորապես՝ չեղյալ կհայտարարվեն Մոսկվա-Նյու Յորք-Մոսկվա թռիչքները, որոնք իրականացվում են ձմռան ամիսներին։
Նշվում է, որ նման փոփոխությունները պայմանավորված են նավթի ցածր գներով և այլ արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ։
Բացի այդ, ավիաընկերությունը մտադիր է 20 տոկոսով կրճատել դեպի Հնդկաստան, Բրազիլիա, Աֆրիկա և Մերձավոր Արևելք թռիչքները։










