Ուժգին ավազամրրիկը ծածկել է Պեկինը (տեսանյութ)

10:26 • 16.04.15

Չորեքշաբթի՝ ապրիլի 15-ին, Չինաստանի մայրաքաղաք հասած ավազամրրիկը դարձել է վերջին 13 տարվա ընթացքում ամենաուժեղը, գրում է korrespondent.net-ը:

 

Իշխանությունները նախազգուշացրել են Պեկինի և տարերքից տուժած այլ քաղաքների բնակիչներին, որ օդի աղտոտվածության մակարդակը ծայրահեղ բարձր է և վտանգավոր է առողջության համար: Մարդկանց խորհուրդ է տրվում մնալ տանը՝ ողբերգական հետևանքներից խուսափելու համար:

 

Ճանապարհներին տեսանելիությունը նույնպես վատթարացել է, ինչն առաջացրել է բազմակիլոմետրանոց խցանումներ, ինչպես նաև օդանավակայանների աշխատանքի խափանումներ:

 

«Սինհուա» գործակալության տեղեկությունների համաձայն՝ նման իրավիճակը կշարունակվի մոտավորապես մինչև հինգշաբթի օրվա կեսօր: