Հայոց ցեղասպանության հարցով թուրքական Բիլգի համալսարանում չեղարկված միջոցառումը տեղի կունենա մեկ այլ բուհում

11:27 • 16.04.15

Ստամբուլի Բիլգի համալսարանի կողմից չեղարկված «Հայոց ցեղասպանություն. ձևակերպումներ ու համեմատական ձևակերպումներ» խորագրով համաժողովն ապրիլի 26-ին նույն անվամբ տեղի կունենա Բողազիչի համալսարանում։

 

UCLA համալսարանի, Բիլգի համալսարանի ու պատմության հիմնադրամի համատեղ կազմակերպած միջոցառման չեղարկման շուրջ քննարկումները շարունակվում են։

 

Ի դեպ, 2005 թվականին Հայոց ցեղասպանության համաժողովի անցկացումը խոչընդոտվել էր Բողազիչի համալսարանում և կայացել էր Բիլգիում։

 

Համաժողովը կայանալու է ապրիլի 26-ին՝ առավոտյան 10։00-18։30-ին։

 

Որպես միջոցառումը չեղարկելու պատճառ նշվում էր դրա խորագիրը, սակայն Բողազիչի համալսարանը համաձայնել է տարածք տրամադրել՝ նույն խորագրով։