Ֆրանսիայում լույս կտեսնի ծայրահեղականների կողմից սպանված Charlie Hebdo-ի գլխավոր խմբագրի գիրքը

10:19 • 16.04.15

Ֆրանսիայում կհրատարակվի ծայրահեղականների կողմից սպանված Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնյեի գիրքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես նշում է հրատարակչության ներկայացուցիչը, այդ գիրքը Շարբոնյեն ավարտել է մահվանից երկու օր առաջ: Գրքում ասվում է, որ աշխարհում ռասիզմի դեմ պայքարը սխալմամբ փոխարինվել է «իսլամաֆոբիայի դեմ պայքարով»:

 

2015 թվականի հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա զինված հարձակման ընթացքում սպանվել է 12 մարդ, այդ թվում՝ գլխավոր խմբագիրը և երկու ոստիկան: