Չինաստանում 133.000 մարդ է ձերբակալվել թմրանյութեր վաճառելու համար

16:07 • 16.04.15

Չինական հատուկ ծառայությունները և ոստիկանությունը հաղորդել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում առաջընթացի մասին. վերջին վեց ամիսների ընթացքում 133.000 մարդ է ձերբակալվել, առգրավվել է 43,3 տոննա թմրանյութ, գրում է lenta.ru-ն։

 

Ըստ հանրային անվտանգության փոխնախարար Լիու Յուեցզինի՝ քննվել է ավելի քան 115.000 հանցագործություն և թմրանյութերի օգտագործման 606.000 դեպք, ինչը 45 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

 

Իրականացված հատուկ գործողությունների ընթացքում զոհվել է 9 ոստիկան, 657-ը վիրավորվել է, որոնցից 76-ը ստացել են ծանր վնասվածքներ։