50.000.000 դոլար. օվկիանոսի հատակին հայտնաբերվել են նացիստների պատճառով խորտակված գանձերը (լուսանկարներ)
Բրիտանացի մասնագետներն Ատլանտյան օվկիանոսի հատակին` մոտ 5 կմ խորության վրա, գանձեր են գտել: Նրանք հայտնաբերել են դեռևս Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների հարձակման հետևանքով SS City of Cairo բրիտանական նավի հետ միասին խորտակված գանձերը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բրիտանացիները հայտնաբերել են 50 մլն դոլար արժողությամբ արծաթե մետաղադրամներ, որոնք հեռավոր 1942թ. նավով հնդկական Բոմբեյ քաղաքից տեղափոխվելիս են եղել դեպի Անգլիա: Սակայն ճանապարհին նավն աղետի է ենթարկվել ու օվկիանոսի հատակ իր հետ տարել մոտ 100 տոննա մետաղադրամ:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայտնաբերված գանձերն այժմ պատկանում են Միացյալ Թագավորության իշխանություններին:
















