Դուբայում զբոսաշրջիկների համար դատարան կգործի

10:46 • 16.04.15

Դուբայում դատարան կգործի, որը կքննի բացառապես մանր իրավախախտումները, որոնք թույլ են տալիս զբոսաշրջիկները, գրում է ria.ru-ն:

 

Arabian Business-ի տեղեկություններով, որը վկայակոչում է Դուբայի դատարանում աղբյուրին, նոր դատարանը կսկսի քննել առաջին գործերը 2015 թվականի վերջին:

 

Նման գործերի օրինակներ կարող են դառնալ ալկոհոլի օգտագործումը, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը և այլ դեպքեր:

 

Աղբյուրի կարծիքով՝ նման կառույցի ստեղծումը կարագացնի նման մանր իրավախախտումների քննումը: