Համացանցում հայտնվել է Ռուսաստանում բռնկված հրդեհների միջով փախչող ավտոմեքենաների սարսափելի տեսանյութը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել սարսափելի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են թակարդում հայտնված արևելյան Սիբիրի բնակիչները փորձում իրենց մեքենաներով փախչել բռնկված անտառային հրդեհներից: Կրակը շրջապատում է մեքենաները և հրաբխային մոխիրի տեսքով փոշին թափվում է դրանց վրա, գրում է Russia Today-ը:
Մոնղոլիայի հետ սահմանակից Ռուսաստանի Անդրբալկանյան երկրամասում անտառային հրդեհները շարունակվում են մարտի 19-ից: Հրդեհների պատճառով 20 տարբեր քաղաքներում և գյուղերում մարդիկ լքել են ավելի քան 1200 բնակարան: Տասնհինգ մարդ է մահացել, 480-ից ավելին վիրավորվել է:
ТАСС գործակալության փոխանցմամբ Անդրբալկանյան երկրամասի պետական անտառային ծառայությունը հայտնել է, որ առավոտվա դրությամբ շրջանում շարունակվում է այրվել 92 անտառային հրդեհ:
Երեկ, գերատեսչության հաղորդմամբ, հրդեհների տարածքը եղել է 57 հազար հեկտար, իսկ այսօր այն մեծացել է՝ հասնելով 104 հազար հեկտարի: Ամենադժվար իրավիճակն այժմ Չիտինսկի շրջանում է, որտեղ շարունակվում է այրվել 26 հրդեհ:
Հրդեհների հիմնական պատճառը մարդկային գործոնն է:










