Ճապոնիան հայտարարել է իր սահմանների մոտ ռուսական ռազմական ինքնաթիռների ակտիվության մասին

10:11 • 16.04.15

Ճապոնիայի ինքնապաշտպանության օդուժի ինքնաթիռները վերջին տարվա ընթացքում 944 անգամ օդ են բարձրացել՝ օտարերկրյա ռազմական ինքնաթիռների հայտնվելու պատճառով, գրում է Газета-ն՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով։

 

Ռազմական գերատեսչությունից նշել են, որ ռուսական ռմբակոծիչները հաճախ են մոտենում Ճապոնիայի օդային տարածքին՝ Հոկայդո կղզու շրջանում։

 

Նախարարությունից նաև հայտնել են, որ չինական կործանիչները ներխուժում են երկրի օդային տարածք Արևելաչինական ծովի շրջանում։

 

Ինչպես նշել են գերատեսչությունից, օտարերկրյա ռազմական ինքնաթիռների ակտիվությունը հասել է ««սառը պատերազմից» ի վեր չտեսնված մակարդակի»։