Մեքսիկայում տագնապ է հայտարարվել ռադիոակտիվ նյութերի գողությունից հետո
Մեքսիկայի միաժամանակ 5 նահանգներում երեկ տագնապ է հայտարարվել ռադիոակտիվ նյութերի գողությունից հետո, հայտնում է երկրի քաղպաշտպանության ազգային համակարգը, փոխանցում է РИА Новости-ն։
Գողությունը տեղի է ունեցել Տաբասկո նահանգի Կարդենաս համայնքում, որտեղ կոնտեյները գողացվել է այն տեղափոխող ֆուրգոնից։ Արդյունքում՝ տագնապ է հայտարարվել Տաբասկո, Կամպեչե, Չյապաս, Օախակա և Վերակրուս նահանգներում։
Գողացված նյութը լուրջ վտանգ է ներկայացնում առանց պաշտպանության մարդու համար, այդ պատճառով էլ իշխանությունները կոչ են անում այն հայտնաբերելու դեպքում ձեռք չտալ և անմիջապես տեղեկացնել հատուկ ծառայություններին։










