Ռուսաստանում Porsche-ի երկրպագուն բանկոմատներ է թալանել՝ իր սիրելի մեքենան գնելու համար
ՌԴ Իրկուտսկ քաղաքի ոստիկանները ձերբակալել են 27-ամյա տղամարդու, ով կասկածվում է բանկոմատներ թալանելու համար, գրում է lifenews.ru-ն։
Ինկասացիայի նախկին աշխատակիցը, իր գիտելիքները գործի դնելով, կարողացել է բացել բանկոմատային սարքերը և այնտեղից հանել դրամական միջոցները, որոնք, ըստ իրեն, նա հավաքում էր սիրելի Porsche մեքենա գնելու համար։
Նա նմանատիպ գողություն է արել երկու անգամ՝ կապելով պահակներին, բացելով բանկոմատները և գողություն անելով այնտեղից։










