Պուտինն այսօր «ուղիղ կապով» կշփվի ռուսների հետ արդի թեմաների շուրջ
Ապրիլի 16-ին տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական ամենամյա «ուղիղ կապով» շփումը ռուսաստանցիների հետ, հաղորդում է ria.ru-ն:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ամենաշատը ռուսներին հետաքրքրում են սոցիալ-տնտեսական ոլորտին, ինչպես նաև միջազգային իրավիճակին, այդ թվում՝ Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող հարցեր:
Հարցերը նախագահին սկսել են ուղղել ապրիլի 9-ից: Չորեքշաբթի օրվա դրությամբ ստացվել է մոտ 1,7 միլիոն հարց և դիմում:
Ինչպես հիշեցնում է ria.ru-ն, 2013 թվականի «Ուղիղ կապն» իր տևողությամբ ռեկորդային է դարձել. այն տևել է 4 ժամ 47 րոպե:










