Կառավարությունը թույլատրեց, Քննչական կոմիտեն 36.5 մլն դրամով 2 ավտոմեքենա ձեռք կբերի

12:37 • 16.04.15

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց թույլատրել Քննչական կոմիտեին 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել երկու տրանսպորտային միջոց։
 

Որոշման նախագծի համաձայն` մեքենաներից մեկը ձեռք կբերվի 21.8 մլն. ՀՀ դրամ արժողությամբ՝ 3,5 լիտր շարժիչի ծավալով, իսկ մյուսը՝ 14.7 մլն. դրամ արժողությամբ՝ 2,5 լիտր շարժիչի ծավալով:
 

Նշենք, որ նախագծում նշվում է, որ մեքենաների ձեռքբերումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր չեն առաջանա: