Չինաստանում 71-ամյա լրագրողին 7 տարվա ազատազրկման են դատապարտել՝ պետական գաղտնիք հրապարակելու համար

09:35 • 17.04.15

Չինաստանի դատարանը 71-ամյա լրագրող Գաո Յուին 7 տարվա ազատազրկման է դատապարտել՝ Կոմունիստական կուսակցության ներքին փաստաթուղթը կայքում հրապարակելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 


Դատարանի փաստաթղթերում նշվում է, որ կինը «պետական գաղտնիք է հայտնել օտարերկրացիներին» և որ նա մեղավոր է պետական գաղտնիքի արտահոսքի համար:

 

Նշվում է, որ լրագրողը համաձայն չէ դատավճռի հետ և մտադիր է բողոքարկել այն: Նա իրեն մեղավոր չի ճանաչում, չնայած 2014 թվականին նա իր մեղքն ընդունել էր պետական հեռուստատեսությամբ:


Ավելի ուշ ամբաստանյալն ասել էր, որ իրեն ստիպել են դա անել՝ սպառնալիքի միջոցով: Սպառնալիքն ուղղված է եղել որդու դեմ:

 

Գաոյի ծանոթները ենթադրում են, որ դատավճիռը պայմանավորված է իշխանությունների բացասական վերաբերմունքով, քանի որ լրագրողն ընդդիմադիր է:


Ի դեպ, սա կնոջ առաջին դատվածությունը չէ. ընդհանուր առմամբ նա բանտում է անցկացրել 7 տարի: