Միջերկրական ծովում 41 ներգաղթյալ է խեղդվել
Միջերկրական ծովում Լիբիայից Իտալիա անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` Reuters-ին հղումով, նավաբեկության հետևանքով 41 մարդ է զոհվել, 4-ին հաջողվել է փրկվել: Փրկվածների խոսքով` իրենք բնակվում են Աֆրիկայում` Սահարայից հարավ, իսկ Տրիպոլիից մեկնել են ապրիլի 11-ին:
Ծովային ուղևորությունը 4 օր է տևել, իսկ փրկվել վերջիններիս հաջողվել է ուղղաթիռի օգնությամբ, որը նրանց նկատել և տեղափոխել է Սիցիլիա:










