Հռոմի պապը Կուբա կայցելի

13:20 • 17.04.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստվում է Կուբա այցելել սեպտեմբերին ԱՄՆ ուղևորության ընթացքում: Այդ մասին ասել է Վատիկանի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին, գրում է gazeta.ru-ն:

 

Լոմբարդիի խոսքով՝ կղզի Հռոմի պապի այցը կկայանա սեպտեմբերի 22-27-ն ընկած ժամանակահատվածում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 23-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: