Թուրքական ընդդիմադիր կուսակցությունը երբևէ կճանաչի՞ Ցեղասպանությունը. կուսակցությունից մեկնաբանել են հայ թեկնածուի հայտարարությունը
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը մեկնաբանել է կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի հայ թեկնածու Սելինա Դողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հայտնում է subuohaber.com-ը։
Նա պարզաբանել է, թե ինչու են հայ կնոջը ներկայացրել խորհրդարանական ընտրություններում՝ ցանկի առաջին հորիզոնականներում։
«1-ին հորիզոնականով առաջադրված մեր թեկնածուն Թուրքիայում բնակվող հայկական արմատներով մարդ է, ով, միևնույն ժամանակ, նաև Թուրքիայի անձնագիր է կրում։ Ոչ մի ժողովրդավարական երկրում մարդկանց կրոնի, լեզվի, հավատքի վրա քաղաքականություն չի կառուցվում։ Դա հանցանք է։ Այս երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացի մեզ համար կարևոր է։ Իրոք պետք է վերջ տանք նրա հայկական արմատները, սեռը քննարկելուն»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե, իրենց թեկնածուն նշում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, ո՞րն է կուսակցության դիրքորոշումն ու արդյո՞ք կճանաչեն այն, կուսակցության պաշտոնյան պատասխանել է. «Ո՛չ, երբեք»։










