Նիդեռլանդները հուշարձան կտեղադրի Դոնեցկում «Բոինգի» կործանման վայրում

10:51 • 17.04.15

Նիդեռլանդների ներկայացուցիչները հաղորդել են մալայզիական «Բոինգ-777»-ի ընկնելու վայրում հուշարձան տեղադրելու մտադրության մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապեության արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսեյ Կոստրուբիցկին, հաղորդում է lenta.ru-ն:

 

«Նրանք ասում են, որ ավիավթարի վայրում աշխատանքներն ավարտելուց հետո մտադիր են այնտեղ զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել»,- ասել է Կոստրուբիցկին:

 

Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ-777»-ը կործանվել է Դոնեցկի շրջանում 2014 թվականի հուլիսի 17-ին: Ինքնաթիռն Ամստերդամից ուղևորվում էր Կուալա-Լումպուր: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, նրանք բոլորը մահացել են: