Ինդոնեզական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ռումբի մասին ահազանգից հետո
Ինդոնեզիայում Batik Air ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ռումբի մասին հաղորդումից հետո, գրում է lenta.ru-ն:
Ամբոնից Ջակարտա չվերթ իրականացնող ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը ստացվել է անհայտ համարից Ամբոնի օդանավակայանում դիսպետչերի հեռախոսին: Միաժամանակ նմանատիպ SMS է ստացել նաև ընկերության աշխատակիցներից մեկը:
Դրանից հետո որոշում է կայացվել արագ նստեցնել ինքնաթիռը, որում գտնվել է 125 ուղևոր: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մակասար քաղաքի օդանավակայանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստուգել են ինքնաթիռը, բայց պայթուցիկ նյութ չեն հայտնաբերել:










