Իրաքում սպանվել է Սադամ Հուսեյնի «աջ ձեռքը»

20:28 • 17.04.15

Իրաքցի ապստամբ առաջնորդ Իզատ Իբրահիմ ալ-Դուրին, ում համարում էին  գլխատված նախագահ Սադամ Հուսեյնի «աջ ձեռքը», սպանվել է Իրաքյան Քրդստանի Էրբիլ նահանգի լեռնային տարածքում:

 

Ինչպես հաղորդում է BBC-ն` երկրի հեռուստաալիքներին հղումով, հանգուցյալը գլխավորում էր «ան-Նակշբանդի զինյալների բանակ» խմբավորումը, որը ակտիվորեն  աջակցում է «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականներին:


Ալ-Դուրին դիտարվում էր որպես 2006-ին գահընկեց արված և մահապատժի ենթարկված Սադամ Հուսեյնի հնարավոր իրավահաջորդ: