«Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքում քրիստոնյաների գերեզմաններ են ոչնչացրել

08:32 • 17.04.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ոչնչացրել են քրիստոնյաների գերեզմաններն Իրաքի Մոսուլ քաղաքում, գրում է Газета-ն՝ Fox News-ին հղումով։

 

Այս մասին հայտնել է Մերձավոր Արևելքի ԶԼՄ-ների հետազոտության ինստիտուտի գործադիր տնօրեն Սթիվեն Ստալինսկին։

 

««Իսլամական պետության» կողմից ապրիլի 16-ին Մոսուլի գերեզմանատանը քրիստոնյաների գերեզմանների ոչնչացումը Մերձավոր Արևելքում և ամբողջ մուսուլմանական աշխարհում քրիստոնյաների դեմ կազմակերպված արշավի մի մասն է»,- նշել է Ստալինսկին։

 

Նշվում է, որ գերեզմանաքարերի ոչնչացման գործընթացը գրոհայինները նկարահանել են։ Բացի այդ՝ իսլամիստները տարածել են տեսաուղերձ, որում բացատրել են իրենց գործողությունները Մուհամմեդ մարգարեի հադիսով։ Գրոհայինների կարծիքով՝ երկրի վրա գտնվող յուրաքանչյուր գերեզման պետք է ոչնչացվի։