Իտալիա ուղևորվող նավից ծովն են նետել 12 մարդու, այդ թվում՝ երեխաների

14:46 • 17.04.15

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 15 մուսուլման ներգաղթյալի, ովքեր կասկածվում են դեպի Իտալիա ուղևորվող նավից 12 քրիստոնյայի ջուրը նետելու համար:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, ականատեսների պատմելով` նավի վրա վեճ է ծագել, որի ընթացքում  Գանայից ու Նիգերիայից դեպի Իտալիա ուղևորվող քրիստոնյա ներգաղթյալներին ծովն են նետել: Ենթադրաբար, նրանք բոլորը խեղդվել են: Դրանից հետո մնացած մյուս քրիստոնյաները ձեռք ձեռքի են տվել ու կենդանի շղթա կազմել, որպեսզի իրենք ևս նույն բախտին չարժանանան: Նրանց խոսքերով՝ դուրս նետված քրիստոնյաների մեջ շատ են եղել երեխաները:

 

Ըստ իտալացի իրավապահների տվյալների՝ նավի վրա եղել է 105 մարդ, հայտնում է BBC News-ը: Ոստիկանությունն արդեն մեղադրանքներ է ներկայացրել ձերբակալվածներին: