Կրեմլում չեն բացառում Պուտինի և Օլանդի հանդիպումը Երևանում

14:30 • 17.04.15

Կրեմլում չեն բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ, գրում է РИА Новости-ն։

 

«Պուտինի և Օլանդի ժամանումը Երևան համընկնում է, նրանք կգտնվեն նույն վայրում նույն ժամանակահատվածում, այդ պատճառով էլ բացառել նրանց հանդիպումն այն ծրագրի շրջանակում, որը պատրաստել է հայկական կողմը, չի կարելի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

Հայաստանը 2015-ին նշում է Ցեղասպանության 100-ամյակը։ Երկիր են հրավիրվել բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից։ Հիմնական միջոցառումները նախատեսված են ապրիլի 24-ին, հիշեցնում է լրատվամիջոցը։