Ռուս տղամարդն ընկել է 9-րդ հարկից ու ողջ մնացել (լուսանկար)

11:43 • 17.04.15

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում տղամարդն ընկել է 9 հարկանի շենքի տանիքից ու ողջ  մնացել: Հայտնի է, որ տղամարդու կյանքը փրկել է շենքի կողքին կայանված մեքենան, որի վրա էլ նա ընկել է:

 

Ինչպես նշում է interfax.ru-ն, իրավապահները ենթադրում են, որ տուժածը փորձել է ինքնասպանություն գործել: Նրանց հաջողվել է պարզել, որ 2006թ. թմրանյութերից կախվածություն ունեցող անձը փորձել է կյանքին վերջ տալ` նետվելով կամրջից:

 

Աղբյուրը հավելում է, որ տղամարդը մի քանի կոտրվածքով հոսպիտալացվել է, իսկ մեքենան, որի վրա նա «վայրէջք» է կատարել, լուրջ վնասվել է: