Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը ողջունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԵԽ-ի բանաձևը

12:57 • 17.04.15

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ, Շըրնաք նահանգից ընտրված պատգամավոր Ֆեյսալ Սարըյըլդըզը մեկնաբանել է Եվրոպայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը։

 

Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, պատգամավորը նշել է, որ իրենք ճիշտ են համարում այն։

 

«Թեկուզ ուշացած, թեկուզ այլ նպատակներով արված՝ մենք այդ որոշումը ճիշտ ենք գտնում։ Որոշումը տեղին էր, և Թուրքիան պետք է ընդունի այն»,-ասել է պատգամավորը։

 

«Անկասկած, Թուրքիայի Հանրապետության անցյալում՝ 100 տարվա ընթացքում, մեծ ցավեր, ցեղասպանություններ կան։ Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանությունը դրանցից մեկն է»,-ասել է նա։