Ձնաբքի պատճառով ամերիկյան Վայոմինգ նահանգում իրար է բախվել մոտ 70 ավտոմեքենա
Միանգամից երեք խոշոր ավտովթար է տեղի ունեցել ամերիկյան Վայոմինգ նահանգում՝ ուժեղ ձնաբքի պատճառով, գրում է ТАСС-ը:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ բախվել է ընդհանուր առմամբ մոտ 70 ավտոմեքենա, վիրավորվել 22 մարդ, նրանցից 20-ը հոսպիտալացվել է:
Բժիշկների տվյալներով՝ վիրավորներից ոչ ոք չի ստացել կյանքին սպառնացող վնասվածքներ:
Ավտովթարների պատճառով փակվել է Վայոմինգը Նեբրասկա և Յուտա նահանգներին կապող ավտոճանապարհը:










