Cirque du Soleil-ի համահիմնադիրը հերքել է ընկերության վաճառքի մասին լուրերը
Cirque du Soleil-ի համահիմնադիր և համասեփականատեր Գի Լալիբերտեն հերքել է ընկերության վաճառքի մասին տեղեկատվությունը, հաղորդում է gazeta.ru-ն:
Լալիբերտեն նամակ է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին, որտեղ խոստացել է, որ նրանք առաջինը կլինեն, որ կիմանան ընկերության ակտիվների վաճառքի վերաբերյալ որևիցե գործարքի մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Cirque du Soleil-ի վերահսկիչ փաթեթը կարող է վաճառվել 1,5 միլիարդ դոլարով:










