Թուրքական ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով

16:12 • 17.04.15

Թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները պայթուցիկ սարք չեն հայտնաբերել Turkish Airlines թուրքական ավիաընկերության Boeing 738 ինքնաթիռում, որն իրականացնում էր Ստամբուլ-Բազել չվերթը և օդանավակայան է վերադարձել ռումբի մասին տեղեկությունից հետո, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով CNN Turk-ին։

 

Ռումբի մասին նամակը հայտնաբերվել է ինքնաթիռի զուգարանում այն պահին, երբ 151 ուղևորներով օդանավը գտնվել է Բուլղարիայի օդային տարածքում։

 

Ինքնաթիռի հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ Ստամբուլ։ Վայրէջքը հաջող է ընթացել։ Ուղևորները լքել են ինքնաթիռը, ինչից հետո հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սկսել են պայթուցիկ սարքի որոնումը։