Հայկական երիտասարդական ֆեդերացիան բողոքի ցույց է անցկացնում Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության մոտ

22:23 • 17.04.15

Հայկական  երիտասարդական  ֆեդերացիայի անդամներն այսօր  բողոքի ցուցադրություն են  անցկացնում Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև:

 

Երիտասարդները հյուպատոսության շենքի առջև կոշիկներ են տեղադրել, որոնք խորհրդանշում են բոլոր նրանց, ովքեր անցել են «մահվան երթով»` Սիրիայի անապատով, և բոլոր նրանց, ովքեր երթ կկազմակերպեն` արդարության պահանջելով: Այս մասին Հայկական  երիտասարդական  ֆեդերացիան ժամեր առաջ  գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և լուսանկար հրապարակել: