Բրյուսելի փողոցներում ոստիկանները հետապնդել են 3 զեբրի (լուսանկար)
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի արվարձաններից մեկի կալվածքից փախուստի է դիմել 3 զեբր ու «գրոհել» մայրաքաղաքի փողոցները: Ազատություն ստացած կենդանիները, ապշահար ականատեսների աչքի առաջ, անցել են կամրջով ու վազել դեպի թունելը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, հետաքրքրական է, որ իրենց ուղևորության ընթացքում զոլավոր կենդանիները մի քանի անգամ փողոցները հատել են` օգտագործելով հանրահայտ «զեբր» անցումները:
Աղբուրը մանրամասնում է, որ ոստիկանները մեքենաներով երկար ժամանակ հետապնդել են կենդանիներին ու, վերջիվերջո, բռնել նրանց:
Իրավապահների խոսքերով՝ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:











