ԴԱՀԿ-ն շաբաթօրյակ և ծառատունկ էր կազմակերպել. տնկվել են 100-ական տնկիներ

15:15 • 18.04.15

Այսօր՝ ապրիլի 18-ի առավոտյան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող  ծառայությունը   կազմակերպել է շաբաթօրյակ  և  ծառատունկ, որն իրականացվել է ինչպես  Երևան  քաղաքի, այնպես էլ Ծառայության մարզային ստորաբաժանումների հարակից տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
 

Շաբաթօրյակ-ծառատունկին մասնակցել  է ծառայության ողջ անձնակազմը   և    տնկել  100-ական պտղատու տնկիներ՝ մայրաքաղաքում և մարզերում: