Դելիում աշխատանքի է անցել ավտոբուսի առաջին կին վարորդը

23:17 • 18.04.15

Դելիում աշխատանքի է դուրս եկել քաղաքի  հասարակական տրանսպորտի պատմության մեջ առաջին կին վարորդը` 30-ամյա Վանկադարատհ Սարիտհան, ով նախկինում որպես վարորդ աշխատել է մասնավոր ընկերությունում:

Ինչպես գրում է  BBC-ն` Սարիտհան արդեն հայտարարել է, որ կապահովի բոլոր ուղևորների անվտանգ ուղևորությունը: Իշխանությունները հույս ունեն, որ նրա օրինակին կհետևեն նաև այլ կանայք:

Նշվում է, որ Հնդկաստանում առաջին տարին չէ, որ չի հանգստանում տրանսպորտում աղջիկների բռնաբարությունների շուրջ բարձրացած սկանդալը:

Բացի այդ, երկրի մի շարք նահանգներում կանայք տարիներ շարունակ հաջող կերպով ավտոբուսներ են վարում: