Ֆինլանդիայում 5 կատվի հերոսի կոչում են շնորհել
Ֆինլանդիայում կատուներով զբաղվող գիտնականների ասոցիացիան այս տարի առաջին անգամ հերոսի կոչում է շնորհել հինգ կատվի, հաղորդում է interfax.ru-ն:
Այսուհետ «հերոս» կատուներին կընտրեն ամեն տարի: Կոչումը շնորհվում է մարդկային կյանքեր փրկելու, արարքների համար, որոնք օգնել են խուսափել հիվանդության լուրջ հետևանքներից և այլն։
Այսպես, այս տարի «հերոս» կատուներից Սիմբան մի օր առավոտյան ցատկել է մահճակալում պառկած իր տիրոջ վրա և սկսել մլավել, ճանկել և թաթերով խփել նրան, այնուհետ սկսել է նաև կծել՝ ամեն կերպ արթնացնելով իր տիրոջը: Երբ կատվի տերն արթնացել է, զգացել է, որ վատառողջ է և չափելով արյան մեջ շաքարի քանակը՝ հասկացել է, որ եթե կատուն չլիներ, նա կարող էր մահանալ:










