Քլոե Քարդաշյանը միացել է խնդրագրին, որն առաջարկում է Google-ին ապրիլի 24-ին իր Doodle-ը փոխել Ցեղասպանության մասին պատկերով

13:34 • 18.04.15

Իրապատում շոուների աստղ, մոդել Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, առաջարկել է ստորագրել Հայոց ցեղասպանության մասին խնդրագիրը՝ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով:

 

Նա կիսվել է խնդրագրի էջով Twitter սոցցանցի իր էջում և գրել. «Խնդրում եմ, ստորագրեք այս խնդրագիրը՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով: Ես ստորագրեցի»:

 

Change.org կայքում բացված խնդրագիրն ուղղված է ամերիկյան Google ընկերությանը՝ խնդրելով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Google Doodle-ը փոխել Ցեղասպանության մասին պատկերով: 

 

Google Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է: