Instagram-ի աստղ 1-ամյա ավստրալուհին յուրաքանչյուր գրառման դիմաց վաստակում է 250 դոլար (լուսանկարներ)
Սիդնեյում բնակվող 14 ամսական Միլի-Բել Դայմոնդն Instagram սոցիալական ցանցում մեկ գրառման համար շուրջ 250 դոլար է վաստակում, իսկ նորաձևության բրենդները շտապում են նրա հետ գովազդային պայմանագրեր կնքել, գրում է lenta.ru-ն:
Նա ունի ավելի քան 122.000 հետևորդ, իսկ մեկ հագուստը նա կրում է մեկ անգամ՝ միայն Instagram-ի էջի համար լուսանկարվելու նպատակով:
Շայա Ֆոքսը սկսել է լուսանկարել իր դստերը 2 ամսականից և ներբեռնել դրանք Instagram սոցցանց, որպեսզի ԱՄՆ-ում գտնվող տատիկներն ու պապիկները նրանով հիանան:
Որոշ ժամանակ անց երեխան գրավել է համացանցի ուշադրությունը և սկզբում ունեցել մի քանի հազար հետևորդ, ապա FashionKids-ում հայտնվելուց հետո՝ մի քանի հարյուր հազար:













