ԻՊ-ը ստանձնել է Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Այսօր այն բանկի մոտ, որտեղից պետական աշխատողներն աշխատավարձ են ստանում, պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 33 մարդ, ևս 100-ը՝ վիրավորվել։
Ոստիկանությունը տեղի ունեցածը որպես ահաբեկչություն էր որակել։ Տարածաշրջանում գործող «Թալիբան» շարժումը հայտարարել էր, թե կապ չունի հարձակման հետ և դատապարտել էր այն։










