Մեքսիկական քաղաքում բախումներ են տեղի ունեցել թմրավաճառների և ոստիկանության միջև

12:49 • 18.04.15

Մեքսիկական Ռեյնոսա քաղաքում բախումներ են տեղի ունեցել թմրավաճառների և ոստիկանության միջև, գրում է lenta.ru-ն:

 

Պատճառը «Գոլֆո» նարկոկարտելի առաջնորդ Էլ Գաֆեի ձերբակալությունն է եղել: Խմբավորման անդամները փորձել են հետ վերցնել Էլ Գաֆեին դաշնային ուժերից, այնուամենայնիվ, նրան հաջողվել է տեղափոխել երկրի մայրաքաղաք՝ Մեխիկո:

 

Բախումների ժամանակ սպանվել է երեք ենթադրյալ հարձակվող: Երկու ոստիկան վնասվածքներ է ստացել: Այրվել է մի քանի ավտոմեքենա: Բացի այդ, չհաստատված տեղեկությունների համաձայն, սպանվել է երկու անցորդ: