Նյու Յորքի բնակիչը մեղադրվում է մի քանի հազար դոլարի տակդիրների գողության համար
Նյու Յորքի բնակչին մեղադրում են առանձնակի խոշոր չափերի մանկական տակդիրների գողության համար, գրում է CBS-ը:
24-ամյա Քևին Հարգրոուվը մեղադրվում է հազարավոր դոլարների վնաս պատճառելու համար: Վնասի չափը չի նշվում:
Ինչպես պարզել է ոստիկանությունը, տղամարդը տակդիրների թանկարժեք մոդելների գնապիտակները փոխարինել է էժան ապրանքի գնապիտակով, որի արդյունքում մեկի դիմաց մոտ 60 դոլարի փոխարեն վճարել է մոտ 1 դոլար:
Նա նման կերպ է վարվել միայն այն առևտրի կետերում, որտեղ գանձապահներ չկան և ինքնասպասարկում է:
Տղամարդը վաճառել է տակդիրները փողոցներում շուկայականից ավելի ցածր գնով:
Նա գողություն է կատարել երկրի երեք նահանգների՝ Նյու Յորքի, Նյու Ջերսիի և Կոնեկտիկուտի սուպերմարկետներում:










