Պուտինը հակաարդյունավետ է համարում Իսրայելի կողմից զենքի հնարավոր մատակարարումն Ուկրաինային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Իսրայելի իշխանություններն իրավունք ունեն Ուկրաինա զենք մատակարարելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ ի պատասխան Իրանին Ռուսաստանի կողմից C-300 համալիրների մատակարարման, բայց նման ընտրությունը հակաարդյունավետ է, հաղորդում է gazeta.ru-ն:
«Դա իսրայելական ղեկավարության ընտրությունն է, նրանք իրավունք ունեն անել այն, ինչ նպատակահարմար են գտնում: Կարծում եմ՝ դա հակաարդյունավետ է: Եթե խոսքը մահաբեր զենքի մասին է: Որովհետև դա կբերի միայն հակամարտության լրացուցիչ փուլի, մարդկային զոհերի թվի աճի, իսկ արդյունքը նույնը կլինի»,- ասել է Պուտինը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանին C-300 համակարգեր մատակարարելուն ի պատասխան Ուկրաինային զենքի հնարավոր մատակարարումների վերաբերյալ Իսրայելի հնչեցրած արտահայտությունները:










