Սամբոյի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)
Սերբիայի Նովի-սադ քաղաքում երեկ մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսն արժանացել են մեդալի, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացել են բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ հասել եզրափակիչ, սակայն գրավել երկրորդ տեղն ու արժանացել արծաթե պարգևների:
Պարգևատրման արարողության ընթացքում զավեշտալի դեպք է արձանագրվել: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել է Հայաստանի պետական օրհներգը: Թյուրիմացությունը շտկվել է րոպեներ անց:
Հայաստանի մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան այսօր և վաղը։










