Վլադիմիր Պուտինը մեկնաբանություն է արել Time ամսագրում՝ ազդեցիկ մարդկանց ցուցակը գլխավորելուց հետո

16:35 • 18.04.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Time ամսագրի՝ երկրագնդի ամենաազդեցիկ մարդ անվանակարգում իր օգտին քվեարկած ընթերցողները այդ քայլով արտահայտել էին իրենց հարգանքը Ռուսաստանի նկատմամբ, գրում է gazeta.ru-ն:

 

Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր «Վեստի» հաղորդաշարի ժամանակ:

 

Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է նաև, որ անտարբեր է ամեն տեսակի վարկանիշների նկատմամբ: Նրա խոսքերով «պետության ղեկավարի ազդեցությունը  կարելի է գնահատել հիմնականում տվյալ պետության տնտեսական ուժով և պաշտպանությունով»: