Իրաքում ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ պայթյունի հետևանքով զոհվել են նաև Թուրքիայի քաղաքացիներ
Իրաքի Էրբիլ քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նաև Թուրքիայի քաղաքացիներ, հայտնում է Haberler.com-ը։
Թուրքիայի արտգործնախարարը հաստատել է տեղեկությունը և հավելել, որ ևս 5 թուրք քաղաքացիներ վիրավորվել են:
Մինչ այդ նշվում էր 3 զոհի և 14 վիրավորի մասին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Էրբիլում գտնվող հյուպատոսության ոչ մի աշխատակից չի տուժել:










