Կործանված գերմանական օդանավի զոհերի հարազատները 1 մլն եվրոյի փոխհատուցում են ուզում
Germanwings ավիաընկերության` Ֆրանսիայում կործանված օդանավի զոհերի հարազատները ցանկանում են 1-ական մլն եվրոյի փոխհատուցում ստանալ:
Reuters-ի փոխանցմամբ` նրանց իրավաբանները պատրաստվում են բանակցություններ սկսել Lufthansa ընկերության հետ, որին պատկանում է Germanwings-ը, փոխհատուցման չափի շուրջ:
Իրավաբանը հայտնել է, որ եթե ավիաընկերությունը հրաժարվի ընդառաջել հարազատներին, ապա նրանք դատարան կդիմեն` բարոյական վնասի փոխհատուցման պահանջով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիաընկերությունն արդեն իսկ 50.000-ական եվրո է վճարել զոհերի հարազատներին: Վճարող կողմը վկայակոչում է գերմանական օրենքները, որոնց համաձայն փոխհատուցումը կազմելիս հաշվի են առնվում միայն «անմիջական կորուստները»:
Մարտի 24-ին Germanwings-ի օդանավի կործանման հետևանքով 150 մարդ էր զոհվել:










