Կանադան Ուկրաինային 3 մլն դոլարի ոչ մահաբեր ռազմական օգնություն կտրամադրի

11:11 • 19.04.15

Առաջիկա ամիսներին Կանադան Ուկրաինայի կառավարությանը կապահովի 3 մլդ դոլար ընդհանուր արժողությամբ շարժական դաշտային հոսպիտալով, բարձր հաճախականության ռադիոկայաններով և պայթուցիկ նյութերի վնասազերծման սարքավորումներով։ Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, այս մասին հայտարարել է Կանադայի պառլամենտի անդամ Տեդ Օպիցը:


Նա նաև հայտնել է, որ Կանադան Ուկրաինա կուղարկի գիշերային տեսողության 238 սարքեր, ընդհանուր 1 մլն դոլար արժողությամբ:


Օպիցը ասել է, որ այդ ոչ մահաբեր զենքերով զինումը կբարձրացնի ուկրաինական զինված ուժերի հնարավորությունները ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պայքարելու համար: