Վանաձորում բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

15:58 • 19.04.15

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 19-ին՝ ժամը 11.06-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցների և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Գ. Գ.-ի (ծնվ. 1947թ.) դին: