Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Ֆինլանդիայում կիրակի օրը առավոտյան սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրողները պետք է ընտրեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի 200 պատգամավորների, գրում է interfax.ru-ն:
Սպասվում է, որ տեղի ժամանակով մինչև ժամը 20:00-ն տևող քվեարկությանը կմասնակցեն ընտրողների 70 տոկոսը, հայտնում է ֆինլանդական YLE հեռուստաընկերությունը:
Նախօրեին Taloustutkimus ընկերության կատարված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ նախընտրելի կուսակցությունը «Ֆինլանդական Կենտրոն» ընդդիմադիր կուսակցությունն է:
Այդ կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24 տոկոսը:










